Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Թեստ «Ձեր նյարդերը»

Թեստ «Ձեր նյարդերը»

Այս թեստի հեղինակը անգլիացի հոգեբան Վ Քոուլմանն է: Ուզու՞մ եք գնահատել` որքանով են Ձեր նյարդերը կարգին կամ լարված: Եթե այո, ապա այս թեստը հենց Ձեզ համար է:

 

Պատասխանեք հետևյալ հարցերին(այո կամ ոչ)

 

  1. Սկսում եք անհարմար զգա՞լ, եթե գտնվում եք կատարյալ մթության մեջ, ու նաև`  միայնակ եք։

  2. Կարծում եք,  որ չափից շա՞տ պարտականություններ ունեք:

  3. Անհանգստացնու՞մ է այն, թե շրջապատում ինչ են մտածում ձեր մասին:

  4. Հեռախոսը զանգելիս հաճա՞խ եք վեր թռչում: 

  5. Մանրուքները Ձեզ անհանգստություն պատճառու՞մ են։

  6. Անհանգստանու՞մ եք Ձեր առողջության համար:

  7. Դրամական խնդիրն անհանգստանու՞մ է Ձեզ։

  8. Շա՞տ եք անհանգստանում, երբ տրանսպորտով երթևեկելիս բաց եք թողնում Ձեր կանգառը։

  9. Տառապու՞մ եք անքնությունից այն պատճառով, որ քնելիս այլ մտքեր են հայտնվում ու խանգարում Ձեզ։

  10. Երբեմն քնաբերի կարիք ունենու՞մ եք։

  11. Երբևէ հանգստացնող հաբեր ընդունելու կարիք ունեցե՞լ եք։

  12. Ձեզ համարու՞մ եք կաշկանդվող։

  13. Խիստ զայրանալիս կամ անհանգստանալիս ձեր ձայնը դողու՞մ է։

  14. Շու՞տ եք շփոթվում։

  15. Հեշ՞տ եք լիցքաթափվում։

  16. Դուք ավելի շատ եք հակված անհանգստանալու, քան ձեր ծանոթներից շատե՞րը։

  17. Խոստովանու՞մ եք, որ գրեթե միշտ ինչ-որ բան անհանգստացնում է Ձեզ։

  18. Շու՞տ  եք վշտանում։

  19. Ձեզ երբեմն անհանգստացնու՞մ են «խուճապի նոպաները»։

  20. Երբևէ ձեզ համակե՞լ է ամեն ինչ թողնելու և փախչելու զգացումը։

  21. Տառապու՞մ եք այնպիսի համախտանիշներով (վատ մարսողություն, մաշկի վրա ցան և այլն), որոնք սրվում են լարվածության կամ սթրեսի դեպքում։

  22. Հաճա՞խ եք նյարդայնանում աղմուկից։

  23. Մանր վարչական պահանջները նյարդայնացնու՞մ են։

  24. Վշտանու՞մ  եք, երբ ինչ-որ բան չի հաջողվում։

  25. Վշտանու՞մ եք, երբ ծիծաղում են Ձեր վրա։

  26. Քնելուց առաջ մի քանի անգամ ստուգու՞մ եք` փակ է արդյոք մուտքի դուռը։

  27. Երեկույթի կամ հյուր գնալուց առաջ անհանգստանու՞մ եք։

  28. Երբ Ձեր ընկերները պատրաստվում են Ձեզ հյուր գալ, շա՞տ ժամանակ եք ծախսում նրանց պատշաճ դիմավորելու համար։

  29. Շու՞տ եք կարմրում։

  30. Ձեզ դու՞ր է գալիս նոր մարդկանց հետ ծանոթանալը։

 

Հաշվեք Ձեր միավորները: Բոլոր հարցերի պատասխանները, բացի №15-ից, «այո» պատասխանի դեպքում համարվում են «1» միավոր են, «ոչ» պատասխանները՝ «0», №15-ի «այո» պատասխանը «0» է, «ոչ»  պատասխանը՝ «1»։

 

25-30 միավորի դեպքում. շատ անհավասարակշիռ եք և ջղագրգիռ։

10-20 միավորի դեպքում. միջին ջղագրգռություն։

5-10 միավորի դեպքում.  հանգիստ եք և հավասարակշռված։

Մինչև 5 միավոր.«պնդաճակատ եք» և սահմանափակ զգացմունքային:

Հեղինակ. Վ. Քոուլման
Լուսանկարը. http://lecheniedepressii.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.04.2013

Հարգելի Աննա, բարև Ձեզ, փաստորեն չափից դուրս անհավասարակշիռ եք և ջղագրգիռ...

Աննա

02.04.2013

Իսկ 20 ից 25ը?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ